• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Արաբական Միացյալ Էմիրություններ

ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնքը մտնում է Քուվեյթի եւ Ծոցի արաբական երկրների թեմի մեջ: Դեռեւս 16-րդ դարում Ծոցի տարածաշրջանում արեւելքի եւ արեւմուտքի միջեւ իրականացվող առեւտրի հիմնական կազմակերպիչները հանդիսանում էին հայ վաճառականները: Աշխատանքի բերումով, Արաբական Միացյալ Էմիրություններում հայերը սկսել են հաստատվել 1975 թ. հետո` ներգաղթելով Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Եգիպտոսից, Իրաքից, Հայաստանից, Ռուսաստանից, մի շարք եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից եւ Կանադայից: Այսօր ԱՄԷ¬ում բնակվող հայերի թիվը մոտավոր հաշվարկներով կազմում է 5000-6000:

1977 թ. Դուբայի Սրբ Երրորդություն անգլիկան եկեղեցում մատուցվել է հայկական ծեսով առաջին պատարագը, այնուհետեւ Քուվեյթից եւ Անթիլիասից պարբերաբար հրավիրվել են հոգեւոր հովիվներ:

1979 թ. Պարսից ծոցը դարձել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությանը ենթակա կաթողիկոսական փոխանորդություն:

1980 թ. կազմավորվել են Շարժա-Դուբայի եւ Աբու Դաբիի Ազգային վարչությունները: Նույն թվականին սկսել է գործել Շարժայի միօրյա հայկական վարժարանը: Դասավանդվել է հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, կրոն եւ երգեցողություն: Աշխատանքներ սկսվեցին նաեւ Աբու Դաբիի միօրյա հայկական վարժարանի եւ համայնքի կազմակերպման ուղղությամբ:

80-ականներից հետո, հայերի թվական աճն ու աշխույժ ազգային կյանքը հիմք հանդիսացան, որպեսզի 1992 թ. Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովը Քուվեյթի եւ Ծոցի արաբական երկրների շրջանը վերածի առանձին թեմի:

1994 թ. Արաբական Միացյալ Էմիրությունը վերածվել է թեմի: Ազգային կյանքը ղեկավարվում է թեմական կառույցի միջոցով, որի նախագահն է սրբազանը (նստավայրը` Քուվեյթ): Թեմական մարմինը համայնքի գերագույն եւ օրենսդիր ժողովն է, բաղկացած է 21 անդամներից (3 հոգեւորական եւ 18 աշխարհական):

Համայնքի գործադիր մարմինը Ազգային վարչությունն է, որն ընտրվում է Թեմական մարմնի կողմից` 2 տարի ժամկետով: Գործադիր մարմինն ի պաշտոնե նախագահում է քահանա հայրը: Եկեղեցին ունի հոգեւոր մնայուն հովիվ, որը ծառայում է ԱՄԷ հայ համայնքին, ինչպես նաեւ պարբերաբար այցելում է Կատար եւ Բահրեյն: Իր հերթին Ազգային վարչությունը նշանակում է Թաղական խորհուրդ եւ դպրոցի հոգաբարձություն, ինչպես նաեւ տարբեր հանձնախմբեր, ըստ կարիքի:

1997 թ. Շարժայում սկսվեց եկեղեցու եւ դպրոցի շինարարության աշխատանքները: 1998 թ. գործում է Շարժայի Առաքելական Սրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: