• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Արաբական Միացյալ Էմիրություններում

07 հնս, 2025

Ապրիլի 23-ին ԱՄԷ Շարժա Էմիրությունում գտնվող Սրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցական համալիրի սրահում կայացավ Հայոց ցեղասպանության
96-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հուշ երեկո, որին մասնակցեցին ԱՄԷ-ում
Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը, ազգային իշխանական կառույցների ղեկավար կազմը, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր։

Հուշ-երեկոյի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված և իրականացված Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակը, որից հետո ցուցադրվեց Մեծ Եղեռնին նվիրված «Աղետ» փաստավավերագրական տեսաֆիլմը։

Այնուհետև, Սրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն։ Ավարտից հետո եկեղեցու բակում կանգնեցված՝ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը խորհրդանշող խաչքար-հուշարձանին ծաղկեպսակ և ծաղիկներ դրվեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության, համայնքային կազմակերպությունների և ներկաների անունից, որին հաջորդեց մոմավառության ավանդական արարողությունը։

Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկոները կշարունակվեն ապրիլի 29-ին և 30-ին ԱՄԷ Շարժա և Աբու Դաբի քաղաքներում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: