• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի այցը ԱՄԷ

20 նոյեմբերի, 2012

Նոյեմբերի 20-ին կայացավ ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մուհամադ Ահմադ Մուրիի, արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի, արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Քասիմիի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բանակցությունների ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների կապակցությամբ և քննարկեցին հայ-էմիրաթյան փոխգործակցության ընդլայնման հետ կապված խնդիրներ:

ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի հետ հանդիպման ընթացքում կարևորվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը,  ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացման ժամկետների, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացման, կրթական և մշակութային փոխանակումների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Երկուստեք կարևորվեց Երևանում ԱՄԷ դեսպանության հիմնումը։

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան տարածաշրջանային ու միջազգային օրակարգի խնդիրների շուրջ: Նախարար Է. Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության գործադրվող ջանքերը։

Հայ-էմիրաթյան առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն էր նվիրված ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Քասիմիի հետ Էդվարդ Նալբնադյանի հանդիպումը։

Զրուցակիցները քննարկեցին տնտեսական համագործակցութան միջկառավարական հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները, մանրամասն անդրադարձան Հայաստանից ԱՄԷ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանն առնչվող հարցերին։

Այցի ընթացքում երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին "ՀՀ և ԱՄԷ միջև Օդային հաղորդակցության մասին" միջկառավարական համաձայնագիրը, որը միտված է կանոնակարգելու երկու երկրների միջև օդային կապը։

ԱՄԷ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ իրավիճակի, սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի մասին և այլն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: