• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ԱՄԷ Հայ Համայնքի ներկայացուցիչների հետ

25 նոյեմբերի, 2012

Ս.թ. նոյեմբերի 25-ին Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում գործող հայկական ուժերին այցելելու նպատակով Քաբուլ մեկնելու ճանապարհին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայի ու Հյուսիսային Էմիրությունների Ազգային վարչության նախաձեռնությամբ Շարժայի Բիեր Քէօսէեան սրահում կազմակերպվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա գլխավորած պատվիրակության հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումից առաջ ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և մոմավառություն կատարեց:

Քէօսէեան սրահում կայացած հանդիպման սկզբում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը ներկայացրեց նախարար Սեյրան Օհանյանի երկարամյա գործունեությունն ու մեծ ներդրումը ՀՀ պաշտպանության, նրա դիրքերի ամրապնդման և ղարաբաղյան պատերազմի հաղթանակի ազգանվեր գործում:

ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում խոսեց Հայոց բանակի անցած քսանամյա ուղու, զինված ուժերի կայացման, Հայաստանի սահմանների պաշտպանության խնդիրների, ինչպես նաև միջազգային տարբեր խաղաղապահ ուժերում ՀՀ ԶՈւ իրականացրած առաքելության մասին:

Հանդիպման վերջում նախարար Ս. Օհանյանը պատասխանեց ներկաների հարցերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: