• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հանգանակություն Աբու Դաբիում՝ ի աջակցություն սիրիահայության հիմնադրամին

06 դեկտեմբերի, 2012

Ս.թ. դեկտեմբերի 6-ին Աբու Դաբիի "Yas Island Crowne Plaza" հյուրանոցում տեղի ունեցավ Աբու Դաբիի և Դուբայի ու Հյուսիսային էմիրությունների Ազգային վարչությունների կողմից կազմակերպված դրամահավաք-ճաշկերույթ՝ սիրիահայության օժանդակության հիմնադրամին աջակցելու նպատակով:

Բացման խոսքով հանդես եկավ Աբու Դաբիի Ազգային վարչության ատենապետ Վարդգես Արզումանյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ով խոսքում անդրադարձ կատարեց Սիրիայի ու սիրիահայության խնդիրների նկատմամբ Հայաստանի ու հայ ժողովրդի դիրքորոշմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի իշխանությունների կողմից սիրիահայության աջակցությանն ուղղված գործադրվող ջանքերին: Այդ կապակցությամբ ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը խիստ մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով և ցանկանում է այդ երկրում ստեղծված իրավիճակի շուտափույթ կայունացում ու խաղաղության վերահաստատում:

Ճաշկերույթին ազգային ու ժողովրդական երգերով հադես եկավ երգիչ Գառնիկ Սարգսյանն իր նվագախմբի հետ միասին:

Միջոցառման ժամանակ կատարված հանգանակության ողջ գումարը փոխանցվեց սիրիահայության օժանդակության հիմնադրամին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: