• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայ-էմիրաթյան գործարար կանանց աշխատանքային հանդիպումը

27 հունվարի, 2013

Ս.թ. հունվարի 27-ին Դուբայում կայացավ ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատի գործարար կանանց խորհրդի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից "գործարար կանանց աջակցման բիզնես կենտրոն" հիմանդրամի աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ և ԱՄԷ տարբեր ոլորտների գործարարներ, այդ թվում՝ արաբ գործարար կանանց խորհրդի նախագահ Շեյխա Հասսա Ալ Սաբահը

Հանդիպման ընթացքում կողմերի միջև ստորագրվեց "Համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր", որը միտված է երկկողմ փոխգործակցության զարգացմանն ու համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը, սեմինարների ու փոխայցելությունների կազմակերպմանը և այլն:

Նշյալ փաստաթուղթը հայկական կողմից ստորագրեց՝ ՀՀ ԱԱՊ գործարար կանանց աջակցման բիզնես կենտրոն հիմնադրամի տնօրեն Լիլյա Գևորգյանը, իսկ էմիրաթյան կողմից՝ ԱՄԷ գործարար կանանց խորհրդի նախագահ Ֆաթիմա Ալ Ջաբերը:

Հանդիպմանը Հայաստանին նվիրված զեկուցումով հանդես եկավ հայկական պատվիրակության ղեկավար Լ. Գևորգյանը, ով ներկայացրեց Հայաստանի ներդրումային, արտահանման ու ներմուծման հնարավորությունները՝ հայտնելով հայ գործարարների պատրաստակամությունը երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

ԱՄԷ այցի ընթացքում հայ գործարար կանանց պատվիրակությունն այցելեց նաև Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: