• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բահրեյնի Թագավորության խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան

05 փետրվարի, 2013

Ս.թ. փետրվարի 1-5-ը կայացավ Բահրեյնի Թագավորության խորհրդարանի "Բահրեյն-Հայաստան" բարեկամության խմբի պատվիրակության այցը Հայաստան:
Փետրվարի 2-ին Բահրեյնի խորհրդարանի պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հանդիպման ընթացքում, կարևորելով արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը` Հ. Աբրահամյանը նշեց, որ հայ-բահրեյնյան համագործակցության համար կա զգալի ներուժ: Խորհրդարանի ղեկավարը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը և գոհունակությամբ փաստեց, որ երկու խորհրդարաններում ձևավորվել են բարեկամության խմբեր: Կողմերը կարևոր համարեցին ակտիվացնել երկուստեք ջանքերը տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ լավ նախադրյալներ կան նաև կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում կապերի զարգացման համար, ինչը դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ ամրապնդման գործում:

Բահրեյնի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հասան Իյադ Բու Խամասն իր հերթին նշեց, որ Բահրեյնը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ համոզմունք հայտնեց, որ իրենց այցը կնպաստի փոխգործակցության խորացմանը: ԲԹ խորհրդարանական պատվիրակության ղեկավարը ԱԺ նախագահին փոխանցեց Բահրեյնի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահի ջերմ ողջույնները եւ Բահրեյն պաշտոնական այցի հրավերը:

Բահրեյնի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ՀՀ ԱԺ "Հայաստան-Բահրեյն" բարեկամության խմբի անդամների հետ, ինչպես նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:

Բահրեյնի Թագավորության խորհրդարանի "Բահրեյն-Հայաստան" բարեկամական խմբի պատվիրակության անդամները փետրվարի 3-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակությունը եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին: Պատվիրակության ղեկավարը գրառում կատարեց թանգարան-ինստիտուտի Հուշամատյանում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: