• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հանդիպումը ԱՄԷ Ազգային Դաշնային խորհրդի նախագահի հետ

03 մարտի, 2013

2013թ. մարտի 3-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային Դաշնային խորհրդի (խորհրդարան) նախագահ Մուհամմադ Ահմադ ալ-Մրրի հետ (Mohammad Ahmad Al Murr):

Հանդիպման սկզբում ԱՄԷ Ազգային Դաշնային խորհրդի նախագահը խնդրեց իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին:

Երկուստեք կայացած զրույցի ընթացքում քննարկվեցին ՀՀ և ԱՄԷ միջև հարաբերություններին, մասնավորապես խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ դեսպանի և ԱՄԷ ԱԴԽ նախագահի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց խորհրդարանական փոխայցելություններն ու շփումներն ակտիվացնելու և երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության մասին իրավական փաստաթղթի ստորագրման շուրջ:

Այդ կապակցությամբ, նախագահ ալ-Մրրին վերահաստատեց ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի ԱՄԷ այցի հրավերը, նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացմանը:

ԱՄԷ ԱԴԽ նախագահը բարձր գնահատեց հայ-էմիրաթյան հարաբերությունների մակարդակը և հայտնեց ԱՄԷ իշխանությունների պատրաստակամությունն այն զարգացնելու ու ամրապնդելու ուղղությամբ, միաժամանակ հատուկ ընդգծելով հայ համայնքի կարևոր ներդրումը ԱՄԷ տնտեսական, հասարակական ու մշակութային կայնքի զարգացման գործում:

Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: