• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի աշխատանքային հանդիպումները ԱՄԷ-ում

19 մարտի, 2013
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի աշխատանքային հանդիպումները ԱՄԷ-ում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2013թ. մարտի 19-ին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանը Դուբայում հանդիպեց ԱՄԷ զարգացման եւ միջազգային համագործակցության նախարար շեյխա Լուբնա ալ-Կասիմիի հետ:

ՀՀ փոխվարչապետը շնորհավորեց Լուբնա ալ-Կասիմիին` նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ նախկինում արտաքին առևտրի նախարարի պաշտոնում նրա հետ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի:

Կողմերը քննարկեցին երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման, համագործակցության ընդլայնման հարցեր:

ՀՀ փոխվարչապետը հանդիպում ունեցավ նաև «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» («Majid Al Futtaim») ընկերության ղեկավարների հետ: Վերջիններս տեղեկացրեցին Հայաստանում ընկերության կողմից իրականացվելիք ծրագրերի մասին: Երկուստեք փոխշահավետ համագործակցության պատրաստակամություն հայտնվեց: Ա. Գևորգյանը վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել ընկերությանը` նախանշված ծրագրերի իրագործման հարցում:

Փոխվարչապետ Ա. Գևորգյանի մյուս հանդիպումը ԱՄԷ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ էր, որի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսության, անասնապահության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաեւ Հայաստանից կենդանի անասունների արտահանման հնարավորությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: