• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի մասնակցությունը Դուբայի Ամենամյա ներդրումային համաժողովին

05 մայիսի, 2013

2013թ. ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ պաշտոնական պատվիրակությունը և մոտ տաս հայկական մասնավոր ընկերություններ մասնակցեցին Դուբայի Ամենամյա ներդրումային երրորդ համաժողովին (Annual Investment Meeting, Dubai-2013):

ՀՀ պաշտոնական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը համաժողովի շրջանակներում հանդիպում ունեցավ ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սաիդ ալ-Մանսուրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ առևտրա տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես հայկական արտադրատեսակների ԱՄԷ արտահանման ծավալների մեծացման հնարավորությունները:

Համաժողովին զուգահ եռ բացվեց նաև ցուցահանդես: Հայկական տաղավարում ներկայացվեցին արտահանման ներուժ ունեցող հայկական մասնավոր ընկերությունների արտադրատեսակները: Մայիսի 2-ին տեղի ունեցավ Հայաստանին նվիրված շնորհանդեսը, որին ներկա էր ԱՄԷ զարգացման և միջազգային համագործակցության փոխնախարար Աբդալլահ ալ-Սալեհին: Շնորհանդեսից հետո փոխնախարար ալ-Սալեհին ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ այցելեց հայկական տաղավար:

Նշյալ միջոցառումների շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ գործարար հանդիպումներ և ձեռք բերվեցին համագործակցության շուրջ պայմանավորվածություններ, ինչպես նաև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիրը՝ հայկական և օտարերկրյա մասնավոր ընկերությունների միջև:

Տեղեկանք

Դուբայի Ամենամյա ներդրումային համաժողովը տեղի ունեցավ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հովանավորությամբ: Համաժողովին մասնակցում էր 80 երկիր և հետևյալ ոլրտները ներկայացնող 220 ներդրումային ընկերություն՝ գյուղատնտեսություն, սննդի վերամշակում, արդյունաբերություն, էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, բանկային և ֆինանսական ապահովագրություն, զբոսաշրջություն, հեռահաղորդակցություն, շինարարություն, անշարժ գույքի առք և վաճառք, հանքարդյունաբերություն, իրավաբանական խորհրդատվություն և այլն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: