• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Եկեղեցու օծման արարողություն Աբու Դաբիում

14 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի 10-ին հովվապետական այցով Աբու Դաբիում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն:

Ավանդական աղուհացի օրհնությունից հետո դեսպանատան պարտեզում տեղի ունեցավ ծառատունկ: Իր խոսքում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը բարի գալուստ մաղթեց Նորին Սրբությանը: Դեսպանն անդրադարձավ Արամ Ա. կաթողիկոսի ազգանվեր գործունեությանն ու նշեց, որ անձամբ է ճանաչում վեհափառին 25 տարուց ի վեր, ինչպես նաև քաջածանոթ է նրա ազգանվեր գործունեությանն ու ձեռնարկներին:

Իր հերթին Արամ Ա կաթողիկոսը նշեց, որ Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է և սրբազան վայր` իր հողով ու մշակույթով, իր արժեքներով և ձգտումներով: Ըստ Վեհափառի` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն իր թեմերով այս գիտակցությամբ ու հանձնառությամբ է շարունակում գործել: Արամ Ա կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց ԱՄԷ-ի և Կատարի հայերին` դեսպանության ծրագրերին աջակից լինելու համար: Բարձր գնահատելով դեսպանի և դեսպանության անձնակազմի աշխատանքը` Վեհափառն օրհնեց դեսպանությունը` իր բարեմաղթանքները հայտնելով դեսպանության ծրագրերի իրագործմանը:

Դեկտեմբերի 12-ին հանդիսավոր պայմաններում կաթողիկոսն օծեց Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին:

Օծման արարողությանը ներկա էին ԱՄԷ-ում բոլոր քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նույն օրը` երեկոյան, Աբու Դաբիի «Սենթ Ռեջիս» հյուրանոցում տեղի ունեցավ ընդունելություն` Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման կապակցությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: