• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանում Կատարի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

23 փետրվարի, 2015

Փետրվարի 23-ին Հայաստանում Կատարի նորանշանակ դեսպան Ալի Բին Համադ Ալ Սուլայթին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպան Ալի Բին Համադ Ալ Սուլայթիին՝ իր առաքելության իրականացման գործում, և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ալի Բին Համադ Ալ Սուլայթին նշեց, որ Կատարը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացումը, և վստահեցրեց, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Երկուստեք շեշտվեց, որ երկկողմ համագործակցության զարգացման համար առկա է էական ներուժ: Այս համատեքստում անդրադարձ արվեց փետրվարի 7-ին՝ Մյունխենում, Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Երկուստեք կարևորվեց Երևան - Դոհա օդային հաղորդակցության հաստատումը, որն, ըստ կողմերի, կնպաստի գործարար կապերի, զբոսաշրջության զարգացմանը: Քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման հետ կապված հարցեր:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Դեսպան Ալ Սուլայթին Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Կատարի ԱԳ նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյահի՝ Դոհա այցելելու հրավերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: