• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հաղթանակի 70 ամյակի միջոցառումների համակարգման 3-րդ նիստը

26 մարտի, 2015
Հաղթանակի 70 ամյակի միջոցառումների համակարգման 3-րդ նիստը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2015թ.մարտի 26-ին Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հաղթանակի 70 ամյակի միջոցառումների համակարգման 3-րդ նիստը, որին մասնակցեցին Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հայաստանի, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և «Ռուսական Էմիրություններ» հանդեսի ներկայացուցիչները, ովքեր համակարգում են միջոցառումը։ Բացակայում էին Թուրքմենստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ղրղզստանի ներկայացուցիչները։ Ուկրաինայի դեսպանը հրաժարվել է մասնակցել տոնակատարությանը։

Ինչպես հայտնել էինք նախկինում, հիմնական միջոցառումը տեղի է ունենալու Մայիսի 9-ին Դուբայի «Մադինաթ Ջումեյրա» հյուրանոցում, որին հրավիրվելու են ԱՄԷ իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, համայնքային կառույցներ և այլն.։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ հրավիրյալների և հրավիրատոմսերի քանակը, համերգային ծրագրի ապահովումն ու միջոցառման ֆինանսավորման խնդիրները:

Հանդիպմանը որոշվեց, որ դեսպանները կընթերցեն նախապես համաձայնեցված մեկ ելույթն, այլ ոչ թե առանձին ելույթներով հանդես կգան։

Մասնակիցները եկան համաձայնության, որ յուրաքանչյուր դեսպանություն կպատրաստի մի քանի գեղարվեստական համար: Ինչպես տեղեկացրել էինք նախկինում, ՀՀ դեսպանությունը վերոհիշյալ միջոցառմանը ելույթ ունենալու համար պայմանավորվածություն է ձեռք բերել «Բարեկամություն» պարախմբի հետ, որը կներկայացնի հայկական «Քոչարի» պարը:

Որոշվեց նաև միջոցառման անցկացման վայրում կազմակերպել ցուցահանդես, որի համար յուրաքանչյուր դեսպանություն կներկայացնի Հայրենական Մեծ պատերազմին իր երկրի մասնակցությունը լուսաբանող 7-ական լուսանկար:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց 4-րդ նիստը նույնպես անցկացնել Հայաստանի Հանրապետության դեսպանությունում 2015թ. ապրիլի 9-ին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: