• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Աբու Դաբիի Սբ.Նահատակաց եկեղեցում տեղի ունեցած Ոգեկոչման արարողություններ

23 ապրիլի, 2015

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Արաբական Միացյալ էմիրություններում տեղի ունեցան Ոգեկոչման արարողություններ, որոնք լինելու են շարունակական ամբողջ տարվա ընթացքում։

2015թ.ապրիլի 23-ին Աբու Դաբիի Սբ.Նահատակաց եկեղեցում տեղի ունեցած ձեռնարկին ելույթ ունեցան կիրակնօրյա վարժարանի աշակերտներն, Աբու Դաբիի երիտասարդական երգչախումբն, ասմունքեց Ատիս Մուրադյանը, որին հետևեց ,,Հայկական հուշակոթողների վիճակը Արևմտյան Հայաստանում,, տեսաերիզը։
Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր խոսքում հիշեցնելով օրվա պատգամն, անդրադարձավ ,,Ընդդեմ ցեղասպանության հանցագործության„ գլոբալ ֆորումում նախագահ Սերժ Սարգսյանի խոսքին և նրա հնչեցրած 4 ուղերձին՝ հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում և վերածնունդ։

Կաթողիկոսական փոխանորդ Տեր Մեսրոպ վրդ.Սարգսյանի աղոթքին և օրվա խորհրդին և նահատակների սրբադասմանը նվիրված խոսքին հետևեց մոմավառությունը դեսպան Ղարիբջանյանի ընտանիքի կողմից նվիրաբերված խաչքարի առջև։

2015թ.ապրիլի 23-ին Շարժայի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Մայր Աթոռ Սուրբ էջմիածինից ուղիղ հեռարձակվեց սրբադասման արարողությունը, որին հետևեց Օհաննեսյան վարժարանի աշակերտների աշխատանքների ցուցադրությունն, ապա երկինք արձակվեցին հարյուրամյակը խորհրդանշող 100 փուչիկներ։


2015թ.ապրիլի 24-ին Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սբ.Պատարագից հետո համալիրի բակում տեղի ունեցավ մոմավառություն, ապա Կաթողիկոսական փոխանորդ Տեր Մեսրոպ վրդ.Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանը և նվիրատու Վիկտոր Բարութը բացեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կոփածո հուշարձանը։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: