• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ԱՄԷ-ում Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակի տոնակատարությունների վերաբերյալ

09 մայիսի, 2015

2015թ. մայիսի 9-ին Դուբայի "Մադինաթ Արենա " հյուրանոցում մեծ շուքով անցկացվեց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70- ամյակին նվիրված միջոցառումը, որին մասնակցեցին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի դեսպանությունների ներկայացուցիչները։ Ուկրաինան հրաժարվել էր մասնակցելու տոնակատարությանը։ Որպես պատվավոր հյուրեր, միջոցառմանը ներկա էին և ելույթ ունեցան հանրահայտ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան Ռուսաստանից, Արա Պետրոսյանն ու Սարգիս Բաժբեուկ Մելիքյանը Հայաստանից:

Միջոցառմանը հրավիրված էին նաև ԱՄԷ իշխանությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ /շուրջ 750 հոգի/։

Հյուրանոցի նախասրահում տեղադրված էին Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՍՀ նախկին հանրապետությունների ավանդն արտացոլող քարոզչական նյութեր, որոնցից աչքի էր ընկնում հայկական ստենդը, ուր ամփոփվել էր հայ հրամանատարների և զինվորների փառապանց ճանապարհը Երևանից մինչև Բեռլին:

Միջոցառման սկզբում կարճ ելույթներ ունեցան մասնակից երկրների դեսպաններն՝ ազգային լեզուներով և ռուսերենով ներկայացնելով իրենց երկրների լուման Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակում: Իր ելույթում դեսպան Ղարիբջանյանը շեշտեց, որ ապրիլը հայերիս համար ցավի և հիշողության ամիս է, որին հետևում է հաղթանակների մայիսը:

Համերգային ծրագրի ընթացքում իրենց վարպետությամբ փայլեցին հայկական "Բարեկամություն" պարախմբի տղաներն, ովքեր հայկական բանակի զգեստով և Հայաստանի դրոշը ձեռքերում կատարեցին հաղթական "Քոչարի "պարը: Բազմազգ հանդիսատեսի մոտ մեծ հաջողություն ունեցան նաև Երևանից ժամանած Արա Պետրոսյանն ու Սարգիս Բաժբեուկ Մելիքյանը, ովքեր կատարեցին Միքայել Թահրիվերդիևի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
 

Միջոցառման տեսանյութերը կարող եք ներբեռնել այստեղից

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: