• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Շախմատի աշխարհի 14-րդ համալսարանական առաջնություն

15 ապրիլի, 2016

2016թ. ապրիլի 15-ին Աբու Դաբիի Ռոտանա Խալիդիյա Ռեյհան հյուրանոցում ավարտվեց Շախմատի աշխարհի 14-րդ համալսարանական առաջնությունը, որին մասնակցում էին 49 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում ՀՀ հավաքականը՝ 4 մասնակիցներով /Հովհանես Գաբուզյան, Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Պետրոսյան. Մարիա Գևորգյան/:

Տղամարդկանց անհատական մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրեց հայաստանցի տաղանդավոր երիտասարդ գրոսմայստեր Հովհանես Գաբուզյանը, արձանագրելով փայլուն արդյունք, և հավաքելով 9 հնարավորից 8 միավոր, իսկ Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ՝ պատվավոր տեղը, զիջելով միայն ՌԴ հավաքականին:

Առաջնության բացման և փակման արարողությունների ընթացքում կազմակերպիչների կողմից հնչեցվեցին բազմաթիվ գովասանքի խոսքեր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և նրա նախագահ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին՝ այն ուշադրության համար, որը ցուցաբերվում է Հայաստանում շախմատի զարգացման վերաբերյալ:

Հատուկ նշվեց այն հանգամանքը, որ շախմատն, իբրև պարտադիր առարկա, ուսումնասիրվում է ՀՀ դպրոցներում, ինչը և հանդիսանում է հայաստանցի շախմատիստների բազմաթիվ հաջողությունների գրավականը և արժանի է կրկնօրինակման այլ երկրներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: