• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողություններ

24 ապրիլի, 2016

Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցան Ոգեկոչման արարողություններ:

2016թ. ապրիլի 22-ին Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցում Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի նախագահությամբ մատուցվեց Ապրիլյան Սուրբերին նվիրված ժամերգություն, որին հետևեցին Աբու Դաբիի Արա Խանոյան կիրակնօրյա վարժարանի աշակերտների և ազգային վարչության երգչախմբի ելույթները:

Հրավիրյալ բանախոսն էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի տեղեկատվական և միջեկեղեցական գրասենյակի տեսուչ Հոգեշնորհ Տեր Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը, ով ներկայացրեց ,, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը և Կիլիկիոյ Սիսի դատը ,,:

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը իր խոսքում հիշեցրեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի օրվա պատգամը, անդրադառնալով նաև ապրիլի սկզբի պատերազմական իրադարձություններին, միասնական հայ ժողովրդին և մարտիրոսացած նրա զավակներին:

Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի ամփոփիչ խոսքին հետևեց մոմավառությունը Ղարիբջանյան ընտանիքի կողմից Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակին նվիրված խաչքար – հուշարձանի առջև:

2016թ. ապրիլի 23-ին Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նախագահությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի մատուցվեց Ապրիլյան Սուրբերին նվիրված ժամերգություն:

Դասախոսությամբ հանդես եկավ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի տեղեկատվական և միջեկեղեցական գրասենյակի տեսուչ Հոգեշնորհ Տեր Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը ,, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը և Կիլիկիոյ Սիսի Դատը ,, թեմայով:

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը կրկին հիշեցրեց օրվա խորհուրդը, հատկապես ապրիլ ամսվա սկզբին տեղի ունեցած պատերազմական գործողությունները, միասնական հայ ժողովրդին և նրա մարտիրոս որդիներին:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի համազգային կարևորագույն խնդիրների, առկա մարտահրավերների մասին պատգամը ներկայացվելուն հետևեցին Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի եզրափակիչ խոսքը և Տերունական աղոթքը, ապա տեղի ունեցավ խնկարկություն Վիկտոր Բարութի նվիրաբերած Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի կոփածո հուշարձանի առջև:

Ոգեկոչման արարողություններին ներկա էին դիվանագետներ, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ,ովքեր աղոթեցին Ապրիլան Սուրբերի, Արցախի համար մարտիրոսացածների արդար հիշատակի, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անսասանության համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: