• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի այցը Աբու Դաբի

05 մայիսի, 2016

2016 մայիսի 5-ին գահակալության 20-ամյակի առիթով հովվապետական այցով Աբու Դաբի ժամանեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ը։

2016թ. մայիսի 5-ին Արամ Ա կաթողիկոսի և ԱՄԷ մշակույթի և երիտասարդության նախարար Նահայան Բին Զայեդ ալ Նահայանի հովանավորությամբ և ՀՀ և Լիբանանի դեսպանների ու հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց Եկեղեցուն կից գործող նորակառույց «Արա Խանոյան» ազգային վարժարանի հանդիսավոր բացումը, որից հետո մատուցվեց Սուրբ պատարագ։

2016թ. մայիսի 8-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի կողմից իր նստավայրում Արամ Ա կաթողիկոսի պատվին տրվեց պաշտոնական ճաշկերույթ, որին մասնակցեցին ԱՄԷ հայ համայնքի ազգային վարչությունների ներկայացուցիչները, բարերարները՝ թվով 36 հոգի:

2016թ. մայիսի 9-ին, Դուբայի «Ալ Բուսթան Ռոտանա» հյուրանոցում մեծ հանդիսությամբ նշվեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի գահակալության 20-ամյակը։ Այս առիթով կազմակերպված պաշտոնական ճաշկերույթին ներկա էին շուրջ 350 հոգի. ՀՀ և Լիբանանի դեսպանները, ԱՄԷ-ում և Կատարում կաթողիկոսական փոխանորդ Մեսրոպ Վրդ. Սարգսյանը, ԱՄԷ և Կատարի ազգային վարչությունների ղեկավարությունը, բարերարներ, համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում Արամ Ա կաթողիկոսն անդրադարձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անցած 20 տարիների գործունեությանը, ՀՀ, Արցախի և սփյուռքի միասնության անհրաժեշտությանը։ Այնուհետև ցուցադրվեց Արամ Ա կաթողիկոսի կյանքին ու գործունեությանը նվիրված «Հավատքի Առաքյալը» անունը կրող տեսաերիզը։

2016թ. մայիսի 11-ին Արամ Ա կաթողիկոսը մեկնեց Լիբանան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: