• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վարչապետն ընդունել է «Qatar Airways» ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենին

16 մայիսի, 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Qatar Airways» ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլևիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել և կարևորել է քաթարական ավիաընկերության մուտքը հայկական ավիացիոն շուկա և նշել, որ այն կնպաստի Հայաստանի ու Քաթարի միջև տնտեսական համագործակցության, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում կապերի ակտիվացմանն ու զարգացմանը:

Նշելով, որ ՀՀ-ում 2013 թվականից ավիացիայի ոլորտն ազատականացվել է՝ վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը վերանայել է ավելի քան 20 պետության հետ օդային հաղորդակցությանն առնչվող գործող օրենսդրական դաշտը և ի թիվս այլ պետությունների` առաջիկայում ավարտին կհասնի նաև Չինաստանի ժողովրդական Հանրապետության հետ համաձայնագրի վերանայումը. քննարկումներ են սկսվել նաև ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու շուրջ:

Իր հերթին, Հյու Դանլևին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ցուցաբերած օժանդակության համար և նշել, որ «Qatar Airways»-ը պատրաստ է իրականացնել Դոհա-Երևան-Դոհա շաբաթական չորսական չվերթ՝ Հայաստանը կապելով աշխարհի ավելի քան 150 քաղաքների հետ:

Քաթարական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենի խոսքով՝ իրենք ցանկություն ունեն առաջիկայում ընդլայնել ընկերության գործունեության ուղղությունները, ինչը կնպաստի նաև Հայաստանի ու Քաթարի միջև փոխշահավետ երկարաժամկետ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: