• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

09 նոյեմբերի, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն:

Աբու Դաբիում հայկական եկեղեցու կառուցման համար 2006թ. հողատարածք է նվիրաբերել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը: Նորակառույց եկեղեցին օծվել է 2014թ. դեկտեմբերի 12-ին, նույն օրը հիմնադրվել է նաև Աբու Դաբիի Ազգային առաջնորդարանը: 2016թ. մայիսից եկեղեցուն կից գործում է «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանը, որտեղ այժմ ուսանում է 36 աշակերտ: Եկեղեցու բակում տեղադրված է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար: Նախագահ Սերժ Սարգսյանը Սրբոց Նահատակաց եկեղեցի այցի ժամանակ ծաղիկներ է դրել խաչքարին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հանրապետության Նախագահը ելույթ է ունեցել, որում անդրադարձել է եկեղեցու նշանակությանը մեր ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևության գործում: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխող ընտանիքին՝ ի դեմս Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանիի, ով հնարավոր դարձրեց հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արաբական աշխարհի սրտում կանգնեցված այս եկեղեցին, միջկրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ու համակրանքի խոսուն վկան է, որ բարեբեր հող է ստեղծում նաև տարբեր կրոնների ներկայացուցիչների խաղաղ համակեցության համար: Ազգային առաջնորդարանում Հանրապետության Նախագահը կարճատև հանդիպում է ունեցել համայնքային և եկեղեցական գործիչների հետ:

ԱՄԷ հիմնադիր Նախագահ շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելության ժամանակ ՀՀ Նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի հիշատակին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում, որից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն:

«Անգնահատելի է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր Նախագահ շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի դերն այս հիասքանչ երկրի կայացման ու բարգավաճման գործում:

Նրա կառավարման օրոք հիմք դրվեց հայ-էմիրաթական միջպետական բարձր մակարդակի համագործակցությանը, որի համար հայտնում եմ հայ ժողովրդի և անձամբ իմ երախտագիտությունը»,-գրել է Նախագահ Սարգսյանը:

ԱՄԷ պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Հանրապետության Նախագահն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը Էմիրաթների մեր հայրենակիցներին ներկայացրել է իր պաշտոնական այցի առաջին օրն ունեցած հանդիպումների արդյունքները, անդրադարձել` հայ-էմիրաթական միջպետական բարեկամական հարաբերությունների ներկայիս վիճակին և պատմական խորը արմատներ ունեցող այդ հարաբերությունների զարգացման հեռանկարին, Հայաստան-սփյուռք կապերի առավել ամրապնդման, համահայկական խնդիրների լուծման և հայրենիքի հզորացման նպատակով հայոց ներուժի համախմբման կարևորությանը:

Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահը համայնքային մի շարք գործիչների պարգևատրել է պետական բարձր պարգևներով: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա հայրենանվեր գործունեության համար Նախագահը Հրայր Սողոմոնյանին, Արա Խանոյանին և Հարություն Օհանեսյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: