• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գեղամ Ղարիբջանյանը պարգեւատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով

26 փետրվարի, 2017

Փետրվարի 26‐ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրենիքին ու ժողովրդին մատուցած ծառայությունների ու վաստակի բարձր գնահատանքով «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհեց դիվանագետ, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Կատարի պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Ուրախ առիթ ունենք անդրադառնալու Ձեր արդյունավոր գործունեությանը։ Երկար տարիներ զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ` Դուք գովարժան ավանդ եք բերում մեր երկրի շինությանն ու պայծառությանը: Տակավին Խորհրդային տարիներին պատասխանատու հանձնառություններ ստանձնեցիք Սփյուռքահայության հետ կապի կոմիտեում՝ հետեւողական ջանքեր ներդնելով Հայրենիք‐Սփյուռք կապերի զորացմանը: Անկախությունից հետո շարունակեցիք աննվազ նախանձախնդրությամբ Ձեր կարողություններն ու հարուստ փորձառությունը ծառայեցնել մեր Հայրենիքի զորացման ու պայծառության սուրբ գործին։ Ձեր հաջողություններն ու ձեռքբերումները բարի արդյունքն են Ձեր աստվածասեր ու հայրենասեր ոգու եւ բարեխիղճ, նախանձախնդիր աշխատանքի:

Հայրապետիս համար գոհունակություն է հաստատել, որ ճանաչելով Ձեզ՝ մշտապես զգացել ենք Ձեր ջերմ սերն ու նվիրումը՝ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին եւ հոգեւոր մեր սրբազան կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,‐ նշված է

Գեղամ Ղարիբջանյանին ուղղված հայրապետական կոնդակում։ Գեղամ Ղարիբջանյանը վստահեցրել է, որ Ղարիբջանյան ընտանիքը պիտի շարունակի անբասիր ծառայել Հայոց Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:

«Շնորհաբաշխության առիթով վերջինս անդրադարձավ իր ապրումներին` խոսելով Մայր Եկեղեցու կողմից գնահատվելու երջանկության, ինչպես նաեւ վերջին տասնամյակներին ժողովրդի կյանքում հոգեւոր կյանքի վերարթնության մասին»‐ասված է հաղորդագրության մեջ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: