• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչում

26 ապրիլի, 2017

2017թ. ապրիլի 23-ին Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչության կազմակերպմամբ Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ եկեղեցական արարողություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Արարողությունից հետո դասախոսությամբ հանդես եկավ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը:

2017 թ. ապրիլի 24-ին Աբու Դաբիի Ազգային Վարչության կազմակերպմամբ, Ս. Նահատակաց եկեղեցում Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանի նախագահությամբ մատուցվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված պատարագ:

Ներկա էին Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, դեսպանության դիվանագետներ, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և հյուրեր:

1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի անմեղ հոգիների հոգեհանգստյան պաշտոնին հաջորդեց մոմավառություն և ծաղիկների զետեղում դեսպան Ղարիբջանյանի ընտանիքի կողմից նվիրաբերված խաչքարի առջև: Այնուհետև Սուրեն Կոժակյան սրահում ներկայացվեց գեղավերստական միջոցառում, որից հետո ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը և Քուվեյթի Ազգային ճեմարանի տնօրեն Ներսես Սարգիսյանը:

Վերջում ելույթ ունեցավ Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանը:

2017 թ. ապրիլի 23-ին Դոհայում անցկացվեց հիշատակման երեկո ՀՀ դեսպան Ղարիբջանյանի և Կատարի ազգային վարչության նորընտիր անդամների մասնակցությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: