• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվեցին Ոգեկոչման արարողությունները:

27 ապրիլի, 2018

Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվեցին Ոգեկոչման արարողությունները:

2018թ. ապրիլի 27-ին Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցում, ապրիլյան սրբադասվածներին նվիրված երեկոյան ժամերգությանը հաջորդեց ծաղիկների զետեղման արարողությունը դեսպան Ղարիբջանյանի ընտանիքի կողմից նվիրաբերված խաչքարի մոտ:

Համալիրի սրահում ելույթ ունեցան կիրակնօրյա Արա Խանոյան վարժարանի աշակերտները, երիտասարդական երգչախումբը, որոնց հետևեց Պետրոս Պետերճիկյանի բանախոսությունը:

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանը իր խոսքում հիշեցնելով օրվա պատգամը, անդրադարձավ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որոնց անցնցում լինելը, առաջին հերթին, պայմանավորված է իսկապես պետական այրեր՝ երկրի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի, ով սահմանադրությամբ ունենալով անհրաժեշտ լծակներ, ընտրեց հրաժարականի ճանապարհը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի համարձակ և լայնախոհ քայլերի շնորհիվ:

Երեկոն ավարտվեց Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանի խոսքով, ով նշեց, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռամիասնության շնորհիվ, այսօր ունենք նոր իրողություններ, իսկ հանդարտությունը կօգնի մեր ժողովրդին ունենալու նոր ձեռքբերումներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: