• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Միայն ժողովրդի, ազգի հարատևության մասին մտածողը կարող էր ներկա Սահմանադրության լայն հնարավորություններ ունենալու պայմաններում գնալ հրաժարականի քայլի»

08 մայիսի, 2018
«Միայն ժողովրդի, ազգի հարատևության մասին մտածողը կարող էր ներկա Սահմանադրության լայն հնարավորություններ ունենալու պայմաններում գնալ հրաժարականի քայլի»
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Աշխարհի տարբեր անկյուններ ում հայ համայնքների ներկայացուցիչները բողոքի ցույցեր կազմակերպեցին և իրենց աջակցությունը հայտնեցին հայաստանյան «թավշյա հեղափոխության» մասնակիցներին: Սակայն այս ակցիաներին ԱՄԷ-ի հայ համայնքը չմիացավ: Պատճառն այն չէր, որ անտարբեր էր կատարվող իրադարձություններին: Այս երկրի յուրաքանչյուր բնակիչ տեղյակ է, որ ԱՄԷ-ում արգելված են բողոքի ցույցերը, նույնիսկ խաղաղ հանրահավաքները: Թեև այս ընթացքում գտնվեցին հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք սոցիալական ցանցերում Հայաստանում բնակվող իրենց քույրերին ու եղբայրներին միանալու և նրանց աջակցելու կոչեր արեցին: Սակայն պետք չէ մոռանալ, որ նույնիսկ նմանատիպ կոչերն են արգելված և պատժելի: Իհարկե համայնքի ներսում հնարավոր առիթի դեպքում քննարկվում են հայրենիքում կատարվող իրադարձությունները, մարդիկ բարձրաձայնում են իրենց մտահոգությունները: Այս ընթացքում Աբու Դաբիում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառում տեղի ունեցավ: Ոգեկոչման երեկոյին ներկա էր նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` նշեց. «Եթե իմ սերնդին, երբ մենք երիտասարդ էինք, մեր մեծերը քննադատում էին, ասելով` դուք մարդ չեք դառնա, դուք ապագա չունեք, մենք այսօր տեսանք մի հիանալի սերունդ, որն իսկապես ապագա ունի և հավատում է իր երկրին, իր պետությանը և իր վաղվա օրվան:

Ես որպես դեսպան և որպես քաղաքացի, շատ հպարտ եմ երկրիս նախագահի համարձակ քայլի համար, երբ Արմեն Սարգսյանը միայնակ ժամանեց Հանրապետության հրապարակ և հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, հետո իսկապես պետական մտածողության քայլ կատարեց պաշտոնաթող նախագահ և այժմ արդեն պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանը:

Քսանհինգ տարի է անցել անկախությունից: Պետք է հպարտանալ, որ մեր մեջ սկսել է արթնանալ պետական մտածողությունը, որովհետև միայն պետության մասին մտածողը, միայն ժողովրդի, ազգի հարատևության մասին մտածողը կարող էր ներկա Սահմանադրության լայն հնարավորություններ ունենալու պայմաններում գնալ հրաժարականի քայլի: Կարծում եմ, որ դա պիտի գնահատենք և հասկանանք, որ յուրաքանչյուրիս համար կարևորը պիտի լինի ոչ թե պաշտոնը, այլ պետությունը և ժողովուրդը:

Այսօր Հայաստանում, Սփյուռքում և Արցախում բոլորը սպասողական վիճակի մեջ են, բայց հուսադրող վիճակ է, որովհետև որևէ կողմ «ի զեն» կոչ չարեց, ընդհակառակը, բոլորը կոչ էին անում և հայտարարում, որ պետք է միայն խաղաղ բանակցությունների միջոցով գտնել ընդհանուր եզրը, որովհետև ճգնաժամը խորանալու դեպքում սա խնդիր է առաջացնելու բոլորիս համար:

Ամբողջ հայ ժողովուրդը այս հորձանուտը մտել է միասին: Եթե ձեռք ձեռքի դուրս չգանք, հորձանուտը քշելու է բոլորիս, կարևոր չէ` ով որտեղ կլինի: ՈՒրեմն, հիշելով մեր նահատակներին, անպայման պահենք մեր պետությունը, որ մեր պետության դեմքը համարձակություն և ուժ ներշնչի բոլորին»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: