• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Դուբայի օպերայում

06 սեպտեմբերի, 2018

Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակի տոնակատարությունների շրջանակում, սեպտեմբերի 6-ից 15-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ղեկավարությամբ թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար մաեստրո Կոնստանտին Օրբելյանի, հյուրախաղերով հանդես է գալիս Դուբայի օպերային թատրոնում, որտեղ կկայանան Բիզեի ,,Կարմեն,, և Մոցարտի ,,Կախարդական սրինգ,, օպերաների պրեմիերաները:

Սեպտեմբերի 6-ին Դուբայի օպերայի լեփլեցուն դահլիճում,որին ներկա էին պետական այրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և օպերային արվեստի երկրպագուներ, Արաբական Միացյալ Էմիրություններում առաջին անգամ ներկայացվեց Ջորջ Բիզեի ,,Կարմեն,, օպերան:

Նաիրե Ստեփանյանի բեմադրությամբ ժամանակակից շնչով ներկայացվող ,,Կարմեն,,-ում իրենց կատարողական արվեստով իսկապես փայլեցին սոպրանո Կարինե Բաբաջանյանը/Կարմեն/, տենոր Հովհաննես Այվազյանը/Դոն Խոսե/, Մերի Մովսիսյանը/Միքաելլա/, Գևորգ Հակոբյանը/Էսկամիլիո/, ինչպես նաև թատրոնի երգչախումբը և բալետի մենակատարները:

Տպավորիչ էր թե դիզայներ Քրիստինե Ավետիսյանի ձևավորմամբ բեմական հագուստը և թե թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի բեմական դեկորացիան:

Ներկայացումը, որի դիրիժորն էր մաեստրո Քրիստոֆեր Օկասեքը/ԱՄՆ/ կշարունակվի նաև սեպտեմբեր 7-8-ին, որին կհաջորդի ,,Կախարդական սրինգ,, օպերան սեպտեմբեր 13-15-ին:

Ներկայացման ավարտին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը նշելով այս իսկապես պատմական իրադարձությունը, համոզմունք հայտնեց, որ այն նոր ձեռքբերումների սկիզբ կհանդիսանա թատրոնի համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: