• English
  • عربي
  • Հայերեն
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Արաբական Միացյալ Էմիրություններ
    • Բահրեյն
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԲԱՀՐԵՅՆ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հանդիպում Շարժայի Էմիրության կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Կասիմիի հետ

24 հունիսի, 2016

2016թ. հունիսի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ Շարժայի Էմիրության կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Կասիմիի հետ:

Հանդիպման սկզբում դեսպան Ղարիբջանյանը փոխանցեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վարչապետ Հ. Աբրահամյանի ողջույնները, ապա տեղեկացրեց, որ հունիս 24-ին, որպես ուխտագնաց Հայաստան է ժամանում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթությունների համար Շեյխ Կասիմին ասաց, որ մշտապես հետևում է տարածաշրջանային զարգացումներին,նշելով նաև,որ տեղեկացված է Հաղարծին վանքային համալիրի բարվոք վիճակի մասին:

Անդրադառնալով Հայաստանի և Շարժայի Էմիրության միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին Շեյխ Կասիմին վերահաստատեց ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը Շարժայում առևտրատնտեսական կենտրոն հիմնադրելու վերաբերյալ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

President Joko Widodo 24 str, Zone 2,
Embassies Area, UAE, Abu Dhabi ,
P. O. Box Number: 6358.Հեռ.` (+971 2) 4444196, 4444128

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: